Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի
Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Փափազյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Սերո Խանզադյան փողոցի 36-ամյա մի բնակչի: Նա ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից 2020 թվականի դեկտեմբերից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: