Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 13-ին:
Մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնարաններից մեկում ժամը 15.34-ին նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին առանց բնակության հասցեի 44-ամյա տղամարդու:
Նոյեմբերի 4-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
