Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 28-ին Տերյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա մի երիտասարդի, որը հոկտեմբերի 20-ից Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Նա ներկայացվել է Կոտայքի մարզային վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
