Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 4-ին Ավանի 4-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 57-ամյա Մուրադ Օ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 44-254-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: