Քրեական ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխել են Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը սեպտեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը 2020 թվականի մարտի 30-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: