Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Կորյունի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 41-ամյա մի կին, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
41-ամյա կինը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
