Խոշոր չափերով խարդախության և հափշտակության համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Նոյեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 28-ամյա տղամարդու:
Երևան քաղաքի վարչության կողմից այս տարվա ապրիլից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
