Հետախուզվողը հայտնաբերվեց ու տարվեց քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Շենգավիթի բաժնի գործընկերների հետ:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 8.30-ին, Մասիսում նրանք հայտնաբերեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդու: Օգոստոսի 11-ից նա հետախուզում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալով հարբած (ոչ սթափ) վիճակում վարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տարվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: