Արաբկիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի
Հետախուզվողի վերաբերյալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Արաբկիրի համայնքային ոստիկանների հետ:
Ազատությունից ապօրինի զրկելու և բռնաբարության մեղադրանքով հետախուզվող 36-ամյա տղամարդը նոյեմբերի 14-ին` ժամը 12.45-ին, հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում և ներկայացվեց Արաբկիրի բաժին:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
