2020 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին բաժին է ներկայացվել 44-ամյա մի օտարերկրացի, որը 2020 թվականից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր վստահության չարաշահման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
