Երևանի քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Արարատի մարզի Այնթապ գյուղի 34-ամյա մի բնակչի, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: