Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Լոռու մարզային վարչություն է տեղափոխվել Նովոսելցովո գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա 2025 թ. սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 55-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
