2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 10-ին` ժամը 15.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու:
2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: