Շիրակի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 12-ին Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի մոտակայքում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Ազատան գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի, որը փետրվարի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բանկային հաշվեհամարից գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
