Բազումի բաժնի համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Բազումի բաժին է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 45-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 2-ից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է Չարենցավանի բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: