Քրեական ոստիկանները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հացատներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։
Նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ից Տավուշի մարզային վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
