Խարդախության և փողերի լվացման մեղադրանքով հետախուզվում էր Վրաստանի իրավապահների կողմից
Նոյեմբերի 9-ին` ժամը 15.15-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո բաժին է բերվել 44-ամյա օտարերկրյա քաղաքացի, որը 2024 թվականի մայիսից հետախուզվում էր Վրաստանի Ինտերպոլի կողմից՝ խարդախության և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
