34-ամյա երիտասարդը հետախուզվում էր խուլիգանության և շորթման մեղադրանքներով
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիմիրյազևի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության և շորթման մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
