Լոռու մարզի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները սեպտեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 33-ամյա վարորդը գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ ստորագրություն։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: