Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոյակերտում

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 5-ին Նոյակերտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 4,42 գրամ մանրացված-չորացված սուր հոտով դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Նոյակերտի բնակիչ 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: