Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 35- ամյա տղամարդու։
Նա ապրիլի 23-ից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: