Օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21․30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա քաղաքացի 47-ամյա տղամարդ։
Ուկրաինայի իրավապահների կողմից նա հետախուզվում էր կեղծիք և պետական սահմանով անձանց անօրինական տեղափոխում կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդու հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
