Հետախուզվում էր խուլիգանության, ավազակության և ֆիզիկական ներգործության մեղադրանքով
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 2-ին Հրաչյա Քոչարի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության, ֆիզիկական ներգործության և ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: