Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մայիսի 29-ին՝ ժամը 11.40-ին, Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչ 55-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: