Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Նոյեմբերի 22-ին` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ինքնաթիռի ժամանումից հետո, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 33-ամյա տղամարդը:
Մայիսի 26-ից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ինտերպոլի կողմից` վստահության չարաշահման և կեղծիքի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
