Ոստիկանները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Օրերս ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման ենթարկել մի երիտասարդի։ Մայրաքաղաքում ապրող 25-ամյա երիտասարդը ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից օգոստոս ամսից հետախուզվում էր սպանության մեղադրանքով։ Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: