ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: