Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 35-ամյա Լուսինե Պ.-ն: Նա մայիսի 23-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սեռական շահագործման և մարմնավաճառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: