Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս սեպտեմբերի 9-ին` ժամը 10.15-ին, մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդ:
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից նա հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: