1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը հետախուզվողների է հայտնաբերել

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, 51-ամյա մի տղամարդ, որը 2016 թ․ մարտի 15-ից հետախուզվում էր Ֆրանսիական Հանրապետության քրեական օրենսգրքի 224-5-2-րդ, 224-4-րդ, 224-9-րդ, 222-12-րդ, 222-44-րդ, 222-45-րդ, 222-47-րդ, 450-1, 450-3-րդ, 450-5-րդ հոդվածների՝ հանցավոր խբերին աջակցելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ին:

***
Ոստիկանության ՔՀԳ վարչության և Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Օշական գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արագածի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի՝ սուտ մատնության մեղադրանքով:
Տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 1-ին, ժամը 12.20-ին, բաժին բերման է ենթարկվել 43-ամյա մի տղամարդ, որը 2019 թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:
Հետախուզվողը ներկայացվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: