Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին, ժամը 19.15-ին, Վայոց ձորի մարզի Արենի գյուղից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արայիկ Մ.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Արայիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					