Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 24-ին բաժին է ներկայացել 23-ամյա Արմեն Ա.-ն, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					