ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Գավառի բաժին
 
                                            Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին բաժին է ներկայացել 48-ամյա Համազասպ Բ.-ն, որը հունվարի 25-ից ՌԴ Կաբարդիա-Բալկարական Հանրապետության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					