Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Ավանի բաժանմունքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին Ավանի բաժանմունք է ներկայացել 57-ամյա Սամվել Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Սամվել Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					