ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Կոտայքի բաժին
 
                                            Ոստիկանության Կոտայքի և ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 24-ին Կոտայքի բաժին է ներկայացել 56-ամյա Մամիկոն Շ.-ն, որը օգոստոսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					