Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքի և Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 19-ին Մասիսի բաժին է ներկայացել 46-ամյա Արսեն Ղ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					