Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին Վրաստան-Հայաստան սահմանային անցակետով ՀՀ վերադարձել և Վաղարշապատի բաժին է ներկայացել 64-ամյա Ռազմիկ Գ.-ն, որը 2020 թ. հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					