Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Էրիկ Վ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: