Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին Վահագնաձոր գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Գագիկ Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ (Անառակաբարո գործողությունները) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Հետախուզվողը տեղափոխվել է քերակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: