Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 25-ին բաժին է ներկայացել Արսեն Թ.-ն, որը ապրիլի 22-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Թ.-ն հանձնվել է Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին:
***
 Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 25-ին բաժին է ներկայացել Թենգիզ Խ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 2-ից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					