Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, հունվարի 27-ին Երևանի Ամիրյան փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել մայրաքաղաքում հաշվառված 36-ամյա մի տղամարդու։ Նա անցած տարվա հուլիսից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: