Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
Փետրվարի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետից կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված, Երևանի Մալյան փողոցի բնակիչ Արման Դ․-ն, որը 2015 թ. մարտի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողը հանձնվել է Արաբկիրի քննչական բաժին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
