ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Արագածի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել Շիրին Ֆ․-ն, որը 2019թ. ապրիլի 26-ից հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ մահվան ելքով) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք
 Հետախուզվողի ներկայանալու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					