Էրեբունու ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 13-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Արտաշես Զ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
