Ոստիկանները կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, մի շարք այլ ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումներով, բժշկական կենտրոնից բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 53-ամյա մի բնակչի, որը մայիսի 23-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: