1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել են հետախուզվող անձինք

Հայտնաբերվել են հետախուզվող անձինք

Մարտի 13-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել Թուրքմենստանի քաղաքացի, 43-ամյա Վալերի Ս․-ն, որը 2002թ. օգոստոսի 1-ից միջազգային հետախուզման մեջ էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրանյութ պահելը) մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 13-ին, ժամը 14.00-ին, Նոր Արեշի 15-րդ փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի, 53-ամյա Աբոլֆազլ Շ․-ն, որը մարտի 13-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Մարտի 13-ին, ժամը 05.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Կարեն Հ․-ն, որը հունվարի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 08.10-ին, Երևան-Սևան ճանապարհի Չարենցավան քաղաքի խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Գրիգոր Ջ․-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: