Ոստիկանները Գաջեգործների փողոցում հետախուզվողի են հայտնաբերել
Փետրվարի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Գաջեգործների փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1987թ․ ծնված, նույն փողոցի բնակիչ Ժիրայր Ա․-ին, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր գրավառուին վնաս պատճառելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: