Թումանյանի բաժնի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել և Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Հրանտ Խ.-ն, որը Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հրանտ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: