Հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 3-ին նախաքննական մարմնին է ներկայացել 38-ամյա Կամո Հ.-ն, որը մայիսի 31-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					