ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի` Հեթանոս Գագոյի հուշարձանն է, օրը` խորհրդանշական: 20 տարի առաջ հոկտեմբերի 25-ին Երևանի թիվ 135 դպրոցը վերանվանվեց նրա անունով: Ոստիկանության զորքերը դպրոցի տնօրինության հետ համատեղ են միջոցառումը կազմակերպել, հրավիրել են հարազատներին, մարտական ընկերներին: Ոստիկանների ներկայությունն ու ոգևորությունը պատահական չէ. Հեթանոս Գագոն միլիցիայի աշխատակից էր:
Արցախյան ազատամարտի տարիներին միլիցիայի աշխատակիցները մասնագիտական գործունեությանը զուգահեռ անդամագրվեցին հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործին։ Նրանցից մեկն էլ Միլիցիայի հատուկ նշանակության «Թայֆուն» ջոկատի ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանն էր՝ Հեթանոս Գագոն, որ մարտական գործողությունների մասնակցեց ռազմաճակատի ամենավտանգավոր, ամենաթեժ կետերում և զոհվեց 1994֊ մարտին՝ Օմարի բարձունքում՝ ապահովելով զինակիցների անկորուստ նահանջը՝ արդեն թշնամական օղակում պայթեցնելով իր վերջին նռնակը... Այս մասին են հիմա պատմում դպրոցականները, հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունների խոսքերը նրան են նվիրված...
Նախկին տնօրեն Յաշա Դադասյանը ներկայացրեց, թե երբ և ինչպես որոշվեց դպրոցն անվանակոչել իրենց սանի` հանուն հայրենքի կյանքը նվիրաբերած Գագիկ Ստեփանյանի անունով:
Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Հայկ Բաբայանը:
«Պատահական չէ, որ շատ ուսումնական հաստատություններ այսօր վերանվանվում են մեր հերոսների անուններով, և դա իր խորհուրդն ունի»,- ասաց ոստիկանության գնդապետը` շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը` Գագիկ Ստեփանյանի հիշատակը վառ պահելու համար:
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Փառք մեր հերոսներին: